Չափագիտության համաշխարհային օր
Չափագիտության համաշխարհային օր, միջազգային մասնագիտական տոն։ Նշվում է մայիսի 20-ին։ Սահմանվել է Կշիռների և չափումների միջազգային կոմիտեի կողմից 1999 թվականի հոկտեմբերին՝ կոմիտեի 88-րդ նիստում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1875 թվականի մայիսի 20-ին Փարիզում կայացած դիվանագիտական-չափագիտական կոնֆերանսում 17 երկրի ներկայացուցիչների կողմից ստորագրվեց հայտնի մետրային հռչակագիրը՝ առաջին միջկառավարական համաձայնագիրը գիտատեխնիկական համագործակցության մասին, որը հիմք դրեց միակ միջազգային չափագիտական տարածության ստեղծմանը[1]։ Պայմանագրի բազմակողմանի ստորագրումը մեծ մասամբ հնարավոր է դարձել ռուս գիտնականների, մասնավորապես` Դմիտրի Մենդելեևի և ակադեմիկոսներ Օ.Վ. Ստրուվեի, Գ.Ի. Վիլադայի և Բ.Յակոբիի ջանքերի շնորհիվ։
Չափագիտության համաշխարհային օրվա նախաշեմին մամուլում հրապարակվում է չափ ու կշռի միջազգային բյուրոյի տնօրենի ուղերձը (2013 թվականից այդ պաշտոնը զբաղեցնում Է Մարտին Միլթոնը) չափագիտական հանրությանը[2]։
Տոնի կարգախոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005՝ «Համաշխարհային վստահությունը հետազոտության միջոցով Միավորների միջազգային համակարգի շրջանակներում»
- 2006՝ «Չափագիտությունը՝ ի նպաստ ամբողջ աշխարհի»
- 2007՝ «Չափումներ մեր միջավայրում»
- 2008՝ «Օլիմպիական խաղերն անհնար են առանց չափումների»
- 2009՝ «Չափումներ առևտրի մեջ»
- 2010՝ «Չափումներ գիտության և տեխնիկայի մեջ։ Կամուրջ դեպի նորարարություն»
- 2011՝ «Չափումներ քիմիայի մեջ։ Քիմիական չափումներ մեր կյանքի, մեր ապագայի համար»
- 2012՝ «Չափագիտություն անվտանգության համար»
- 2013՝ «Չափումներ առօրյա կյանքում»
- 2014՝ «Չափումները և էներգետիկ գլոբալ խնդիրը»
- 2015՝ «Չափումներ և լույս»
- 2016՝ «Չափումներ դինամիկ աշխարհում»[3]
- 2017՝ «Չափումներ փոխադրամիջոցների համար»[4]
- 2018՝ «Մշտական զարգացման մեջ՝ Միավորների միջազգային համակարգ»[5]
- 2019՝ «Չափման միավորների միջազգային համակարգը սկզբունքորեն ավելի լավ է»[6] (անգլ.՝ The International System of Units — Fundamentally better»[7])
- 2020՝ «Չափումներ համաշխարհային առևտրի համար»[8][9] (անգլ.՝ Measurements for global trade)
- 2021՝ «Չափումներ առողջության համար»
2015
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին չափագիտության համաշխարհային օրն անցկացվել է «Չափումներ և լույս» կարգախոսի ներքո, քանի որ 2015 թվականը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է լույսի միջազգային տարի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Всемирный день метрологии — 20 мая. История и особенности праздника в проекте Календарь Праздников 2010
- ↑ Directors of the BIPM since 1875
- ↑ Паторей С.Всемирный день метрологии 2016. Послание Директора МБЗМ // Главный метролог. — 2016. — № 2. — С. 2.
- ↑ ««Измерения для транспорта». Такова тема Всемирного дня метрологии-2017». Ростест-Москва. 2017 թ․ փետրվարի 18. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Послание директора Международного бюро законодательной метрологии
- ↑ Эштреков С. Международная система единиц измерений – принципиально лучше // elgkbr.ru. — 2019. — 22 мая.
- ↑ «World Metrology Day 2019». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Милтон М., Доннеллан Э. Приветствие директоров МБМВ и МБЗМ // Главный метролог. — 2020. — № 2. — С. 7.
- ↑ «World Metrology Day - 20 May 2020». www.worldmetrologyday.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кравченко Ю. В. 20 мая — профессиональный праздник метрологов // Мир измерений. — 2004. — № 8. — С. 104—105.
- Крутиков В. Н. Навстречу всемирному дню метрологии // Главный метролог. — 2006. — № 2. — С. 2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- World Metrology Day Պաշտոնական էջ